.jpg)
Ռունին երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Ուեյն Ռունիի հետ պայմանագիրը 4 տարով երկարաձգելու մասին:
Նոր պայմանագրի ժամկետը կլրանա 2019 թ. հունիսին: Խաղացողի կարիերան ավարտելուց հետո 28-ամյա հարձակվողը կդառնա ակումբի դեսպանը:
Հիշեցնենք, որ Ռունին 2004 թ. «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Լիվերպուլի «Էվերտոնից»: «Մանկունիանցիների» կազմում նա անցկացրել է 430 խաղ, խփել 208 գոլ: Այդ ցուցանիշն ակումբում չորրորդն է: Ավելի շատ հաջողվել է խփել Ջեկ Ռոուլիին (211 գոլ), Դենիս Լոուին (237) և Բոբի Չարլտոնին (249):