Լեհաստանի ԱԳ նախարարը՝ Մայդանին. «Եթե չհամաձայնեք՝ բոլորդ  կզոհվեք»
22/02/2014 11:03

Լեհաստանի ԱԳ նախարարը՝ Մայդանին. «Եթե չհամաձայնեք՝ բոլորդ կզոհվեք»

Մայդանի Ռադայի նիստի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել գնալ իշխանությունների հետ փոխզիջումների, հակառակ պարագայում` բոլորը կզոհվեն:

Korrespondent.net-ի փոխանցմամբ`  բրիտանացի հեռուստալրագրողը նկարահանել է այն պահը, երբ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Մայդանի մասնակիցների հետ զրույցում հայտարարում է, որ եթե նրանք համաձայնության չգան իշխանությունների հետ, արտակարգ դրություն կմտցվի, կգա բանակը և նրանք բոլորը կզոհվեն:

Նախօրեին Կիևում տեղի է ունեցել ուկրաինական իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ:

Հանդիպման արդյունքներով կողմերը եկել են համաձայնության, ըստ որի Յանուկովիչը հայտարարում է արտահերթ նախագահական ընտրություններ և վերադարձ 2004 թ.-ի սահմանադրությանը: Այդ սահմանադրության համաձայն` իշխանական լիազորությունների զգալի մասը նախագահից փոխանցվում է խորհրդարանին:
 

Լեհաստանի ԱԳ նախարարը՝ Մայդանին. «Եթե չհամաձայնեք՝ բոլորդ կզոհվեք»