«Սիրիահայերն ավելի շատ բարոյական աջակցության խնդիր ունեն»
22/02/2014 15:16

«Սիրիահայերն ավելի շատ բարոյական աջակցության խնդիր ունեն»

«Մենք սովոր ենք, որ մենք կերտենք մեր բարեկեցությունը և հարգանք վայելենք, մեզ ավելին պետք չէ: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանում սիրիահայերի կարգավիճակի մասին, այս մասին ասաց «Հալեպ» հայրենակցական ՀԿ հիմնադիր անդամ Պերճ Քիրազեանը:

«Սիրիահայերը Հայաստանում ավելի շատ բարոյական աջակցության խնդիր ունեն, քան` ֆինանսական»,- ասաց նա` ավելացնելով, որ սիրիահայերին պետք է օգնել ինտեգրման հարցերում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով Հայաստանը Մաքսային միության անդամ է դառնալու, Պերճ Քիրազեանը նշեց, որ կարելի է լուրջ ուսումնասիրել սիրիահայերի հմտությունները  ու օգտագործել. «Պետք է հաշվի նստել նրանց հետ, և հնարավոր է , որ Հայաստանն էլ դառնա այն կենտրոնը, որտեղից հնարավոր կլինի արտահանել սիրիահայերի աշխատանքը»,- ասաց նա ու ավելացրեց, որ Սիրիան եղել է այն կենտրոնը, որտեղից հայերի աշխատանքներն արտահանվել են այլ զարգացած երկրներ:

Արդեն երկու տարի Հայաստանում գտնվող ծրագրավորող Անդրանիկ Վարդանեանն էլ իր հերթին ասաց, որ սուտ է տարածված այն կարծիքը, թե Հայաստանում աշխատանք չկա. «Աշխատանք կա, պարզապես աշխատավարձն է քիչ: Սիրիայում մի տղամարդ աշխատելով պահում է հինգ հոգանոց ընտանիք, իսկ Հայաստանում երկու հոգի պետք է աշխատի, որ չորս հոգանոց ընտանիք պահի»:

Նախորդող հրապարակում` «Սիրիահայերը Հայաստանում նույն խնդիրներն ունեն, ինչ` հայաստանցիները»

«Սիրիահայերն ավելի շատ բարոյական աջակցության խնդիր ունեն»