Բասկյան գրոհայինները սկսել են զինաթափվել
22/02/2014 17:42

Բասկյան գրոհայինները սկսել են զինաթափվել

Բասկյան անջատողական ԷՏԱ խմբավորումը համաձայնվել է հրաժարվել իր զինանոցի մի մասի օգտագործումից:

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԷՏԱ-ի գաղտնի ռազմակայանում նկարահանված տեսահոլովակում, խմբավորման 2 գրոհային ցուցադրում են ինքնաձիգեր, ատրճանակներ, հրացաններ, որոնք այլևս չեն օգտագործվելու:

ԷՏԱ խմբավորման հարձակումների զոհ է դարձել 800 մարդ:2011թ.-ին խմբավորումը հայտարարել էր միակողմանի հրադադարի մասին:

Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է բանակցել ԷՏԱ-ի հետ, քանի դեռ վերջիններս չեն հրաժարվել ահաբեկչություններից:

Բասկերի երկիրը կամ Բասկոնիան զբաղեցնում է Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանամերձ շրջանները՝Բիսկայան ծոցի ափին: Բասկերի թիվը հասնում 12 միլիոնի, որոնցից 2.5 միլիոնը բնակվում է Եվրոպայում: 3 միլիոն բասկ էլ բնակվում է Արգենտինայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում:

Բասկյան ԷՏԱ խմբավորումը ցանկանում է անջատել Բասկոնիան և հռչակել անկախություն:
 

Բասկյան գրոհայինները սկսել են զինաթափվել