.jpg)
Ադրբեջանցիները Սիրիա «արտագնա աշխատանքի» են մեկնում ընտանիքներով
Սիրիայում տիրող իրավիճակը և տարաբնույթ գործունեություն ծավալելու համար ստեղծված հնարավորություններն արդեն գրավիչ են դարձել նաև ադրբեջանցի կանանց համար, ովքեր ևս ուղևորվում են Սիրիա՝ իբր մասնակցելու «ջիհադական պայքարին»:
Ըստ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հաղորդումների՝ Խաչմազսկի շրջանի բնակչուհի Չիչեկ Բեյբալաևան (ծնվ. 1980թ.) և նրա կրտսեր քույրը՝ Քյոնուլ Հաջիևան(ծնվ. 1986թ.), իրենց երեխաների հետ մեկնել են Սիրիա: Ընդ որում, նախ մեկնել է Քյոնուլը՝ ամուսնու և երկու մանկահասակ որդիների հետ, որից հետո կանչել է ավագ քրոջը, ով ևս զավակների հետ Սիրիա է անցել Թուրքիայի տարածքով: Ներկայում ադրբեջանցի կանայք գտնվում են Հալեպում, այդ մասին նրանցից մեկը հեռախոսով հայտնել է հորը:
Տվյալ դեպքը, հավանաբար, ադրբեջանցիների կողմից դեպի Սիրիա «արտագնա աշխատանքի» մեկնելու շարքից է՝ առանց կրոնագաղափարական հիմնավորումների: Եվ զարգացումների կանխատեսելի ընթացքը թե՛ Սիրիայում, թե՛ Ադրբեջանում հուշում են, որ այս երևույթը ևս շարունակական է դառնալու: