Ուկրաինայում ռադայի նախագահ է ընտրվել. Նա Տիմոշենկոյի թիմից է
22/02/2014 15:35

Ուկրաինայում ռադայի նախագահ է ընտրվել. Նա Տիմոշենկոյի թիմից է

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ է ընտրվել ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովը: Այս մասին գրում է ria.ru-ն: 

Տուրչինովի թեկնածությանը կողմ են քվեարկել Ռադայում ներկա 333 պատգամավորներից 288-ը:

Ընտրվելուց հետո Տուրչինովը հայտարարել է, որ այս պահին կարևորագույն հարցերից մեկն է՝ ստեղծել կոալիցիոն կառավարություն և միավորել երկրի Հյուսիսն ու Հարավը, Արևելքն ու Արևմուտքը: 

Նշենք, որ Տուրչինովը հայտնի է որպես երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի աջ ձեռք: Տիմոշենկոյի վարչապետության տարիներին նա զբաղեցնում էր Ուկրաինայի անվտանգութան ծառայության ղեկավարի պաշտոնը: 

Նախորդող հրապարակում՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը հրաժարական է տվել

Ուկրաինայում ռադայի նախագահ է ընտրվել. Նա Տիմոշենկոյի թիմից է