.jpg)
Վիկտոր Յանուկովիչը Կիևից փախել է Խարկով
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր անձնական թիկնազորի հետ լքել է Կիևը և ինքնաթիռով տեղափոխվել Խարկով:
Utro.ru-ի փոխանցմամբ, «եվրոմայդանի» ակտիվիտները գրավել են կառավարական թաղամասը և պահանջել Յանուկովիչի հրաժարականը, հակառակ պարագայում սպառնացել գնալ զինված բախումների:
Յանուկովիչի հետ Կիևը լքել են նաև Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը:
Նշվում է, որ Յանուկովիչը չի ցանկանում ստորագրել 2004թ.-ին սահմանադրությանը վերադառալու որոշումը, իսկ այսօր Խարկովում կայանալու է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների և Ղրիմի պատգամավորների համագումարը:
Միևնույն ժամանակ Խարկովի օդանավակայանից հերքել են Ուկրաինայի նախագահի ժամանման մասին լուրերը:
«Վիկտոր Յանուկովիչի ինքնաթիռը Խարկովի օդանավակայանում վայրէջք չի կատարել»,-այս մասին հայտարարել են օդանավակայանի աշխատակիցները:
Նախորդող հրապարակումներ՝ Մայդանը վերջնագիր է ներկայացրել՝ Յանուկովիչի հրաժարականի մասին
Լեհաստանի ԱԳ նախարարը՝ Մայդանին. «Եթե չհամաձայնեք՝ բոլորդ կզոհվեք»