Յանուկովիչը հրաժարական է տվել. Կիևը սպասում է պաշտոնական հաստատման
22/02/2014 16:57

Յանուկովիչը հրաժարական է տվել. Կիևը սպասում է պաշտոնական հաստատման

«Բատկիվշինա» խմբակցության պատգամավորներից մեկը Գերագույն Ռադայում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է «Ռադա» հեռուստաընկերության ուղիղ եթերում: 

«Ես կարծում եմ, որ մի քանի րոպեից դրա մասին կհայտարարվի նաև պաշտոնապես»,- ասել է նա: 

Ուկրաինական լրատվամիջոցները դեռևս չունեն այս լուրի պաշտոնական հաստատումը, քանի որ նախագահի կայքն ու լրատվական ծառայությունը չեն աշխատում: 

Հիշեցնենք, որ այսօր Ռադան նշանակել է նաև երկրի նոր Ներքին գործերի նախարարին: Ընդ որում՝ նորանշանակ նախարար Արսեն Ավագովը ծագումով Արցախից է: 

Նախորդող հրապարակում՝ Տիմոշենկոյին րոպեներ առաջ ազատ արձակեցին

Յանուկովիչը հրաժարական է տվել. Կիևը սպասում է պաշտոնական հաստատման