.jpg)
Անջելինա Ջոլին այցելել է սիրիացի փախստականներին
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին այցելել է Լիբանանում գտնվող սիրիացի փախստականների ճամբար: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Ջոլին այցելել է Լիբանան, որպես ՄԱԿ բարի կամքի դեսպան: Նա կանգ է առել Զահլեում, որը մոտ է Սիրիայի սահմանին, որտեղ ապրում է 300 հազար սիրիացի փախստական:
Նշվում է, որ այցելությունը գաղտնի է եղել ու այդ մասին մամուլում տեղեկություն չի հայտնվել անվտանգության ծառայության ճնշումների պատճառով:
Նախորդող հրապարակումներ՝ ՄԱԿ. Սիրիայից փախստական է դարձել 1 մլն երեխա