.jpg)
Վիշապի հսկայական գլուխ` բևեռափայլից. Լուսանկարներ
Բևեռափայլը երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի լուսարձակումն է։ Այն դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում: Երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորված է կարմիր ու կանաչ երկու հսկայական, վետվետուն կամարներով։
Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում։ Հանկարծակի մութ երկինքը, ասես, նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»։ Պայծառ, հիասքանչ բևեռափայլը երկնքում փողփողում է մի քանի ժամ անընդհատ։
Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են։ Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր
Իսպանացի լուսանկարիչ Խուան Կառլոս Կասադոն Գրենլանդիայում ֆիքսել է հսկայական վիշապի գլխի տեսքով բևեռափայլ, նա ընդգծել է, որ դրանում Photoshop կամ որևէ այլ համակարգչային միջամտություն չի արվել:
Ներկայացնում ենք նաև լուսանկարչի այլ թեմատիկ լուսանկարները:





