Լևոն Աղասյանը գրավեց առաջին տեղը
24/02/2014 19:17

Լևոն Աղասյանը գրավեց առաջին տեղը

Ստամբուլ քաղաքում անցկացվեց ատլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որին մասնակցեցին 15 երկրների հավաքական թիմեր։ Հայաստանի պատվիրակության տղամարդկանց թիմից՝ 2013 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, կապանցի Լևոն Աղասյանը եռացատկ մրցաձևում 16 մ 16 սմ արդյունքով գրավեց 1-ին տեղը և դարձավ առաջնության հաղթող: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Նույն մրցաձևում կանանց թիմից երևանցի Սաթենիկ Հովհաննիսյանը 12 մ 84 սմ արդյունքով գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
Թիմային պայքարում Հայաստանի և՛ տղամարդկանց և՛ կանանց հավաքականները 15 թիմային պայքարում գրավեցին 6-րդ տեղը:
 

Լևոն Աղասյանը գրավեց առաջին տեղը