Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել
24/02/2014 16:22

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել

Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ-Բեբլավին պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ հանդիպումից հետո հայտարարել է կառավարության հրաժարականի մասին:

Lenta.ru-ի փոխանցմամբ, կառավարության հրաժարականը թույլ կտա ֆելդմարշալ ալ-Սիսիին մասնակցել նախագահական ընտրություններին: Սպասվում է, որ նոր վարչապետ կդառնա բնակարանաշինության նախարար Իբրահիմ Մահլեբը:

Նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին ալ-Սիսին հայտարարել էր 2014թ.-ի փետրվարի սկզբին: Ընտրություններին մասնակցելու համար նա պետք է հրաժարվի իր պաշտոնից:

Նշվում է, որ այս պահին Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Ադլի Մասնուրը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2013թ.-ից:
 

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել