Մահացել է ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանը
24/02/2014 10:35

Մահացել է ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանը

Մահացել է  ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային աստղագիտական միության անդամ Գրիգոր Գուրզադյանը: ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

1922-ի հոկտեմբերի 15-ին Բաղդադում բնակվող Գուրզադյանների ընտանիքում ծնվել է  Գրիգոր Գուրզադյանը, ծննդից երկու տարի անց Գուրզադյանների ընտանիքն Իրաքից տեղափոխվում է Հայաստան: Ավարտելով Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի հիդրոտեխնիկական և շինարարարակն ֆակուլտետը 1944թ.-ին Գրիգոր Գուրզադյանը դարձել է Վիկտոր Համբարձումյանի ասպիրանտը:

Նրա գիտական հետազոտությունների առաջին բնագավառը դարձավ մոլորակաձև միգամածությունների ուսումնասիրությունը: Գիտնականը կանխատեսել է մոլորակաձև միգամածություններում մագնիսական դաշտի առկայությունը, ինչը դիտումների միջոցով հայտնաբերվել է միայն վերջերսՙ 2005-ին:

Բացի աստղաֆիզիկայի և ինժեներության ոլորտի ձեռքբերումներին, Գ. Գուրզադյանը հայտնի է նաև իր բազմաթիվ էսսեներով, որոնք նվիրված են ինչպես գիտությանը, այնպես էլ արվեստին: Նրա «Տիեզերքն ափի մեջ» էսսեների ժողովածուն վաղուց արդեն դարձել է գիտության և գիտական գաղափարների ու հայտնագործությունների պատմությամբ հետաքրքրվող ընթերցողի սիրելի գրքերից մեկը: Նա զբաղվում էր նաև գեղանկարչությամբ: 

Մահացել է ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանը