.jpg)
Մոուրինյո. «Այդ առաքելությունն անիրականանալի է»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընդգծել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արիստոկրատները» թիմ կհրավիրեն բարձրակարգ հաձակվողի, սակայն խոսքն ամենևին Զլատան Իբրահիմովիչի մասին չէ, ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ:
«Զլատանը «Չելսիո՞ւմ»: Դա անհնար է: Նա երջանիկ է Փարիզում: Ես դա լավ գիտեմ, քանի որ նա իմ ընկերն է և մենք կապ ենք պաշտպանում: Բացի այդ, ՊՍԺ-ն թույլ չի տա, որ նման բան տեղի ունենա: Այդ առաքելությունն անիրականանալի է:
Ես ունեմ լավ թիմ, բայց չունեմ լավ հարձակվող: Ֆալկաոն թիմ չունի: «Մոնակոն» այն ակումբն է, որտեղ ֆուտբոլիստներն ավարտում են իրենց մարզական կարիերան: Չեմ բացառում, որ նա կարող է հետաքրքրել մեզ»,- նշել է Մոուրինյոն: