Նյու Յորքի քաղաքապետի պատառաքաղը վաճառվել է 2.5 հազար ԱՄՆ դոլարով
24/02/2014 19:58

Նյու Յորքի քաղաքապետի պատառաքաղը վաճառվել է 2.5 հազար ԱՄՆ դոլարով

Նյու Յորքում վաճառվել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի պատառաքաղը, որով նա պիցցա է կերել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Քաղաքապետի այս պահելաձևը առաջացրել է քաղաքի բնակիչների զայրույթը, որովհետև Նյու Յորքում պիցցան ընդունված է ձեռքով ուտել:    

Անհայտ անձը այդ պատառաքաղի համար վճարել է 2.5 հազար ԱՄՆ դոլար: Վաճառքի ամբողջ հասույթը տրամադրվել է հրշեջ Ստիվեն Սիլլերի հիշատակի հիմնադրամին:

 

Նյու Յորքի քաղաքապետի պատառաքաղը վաճառվել է 2.5 հազար ԱՄՆ դոլարով