.jpg)
Ռոնալդո. «Ժամանակը վերցնում է իրենը»
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն ընդգծել է, որ կցանկանար մասնակցել իր հայրենիքում այս տարի կայանալիք աշխարհի առաջնությանը, բայց դրա համար նա պետք է լիներ ավելի երիտասարդ ու նիհար: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:
«Երազում եմ լինել ավելի երիտասարդ ու նիհար: Այդ պարագայում կկարողանայի մասնակցել տնային մունդիալին: Բայց, պետք է խոստովանել, որ ժամանակը վերցնում է իրենը: Եկել է ավելի երիտասարդ ֆուտբոլիստների ժամանակաշրջանը, բայց, միևնույն է, զգում եմ, որ կլինեմ այդ մեծ տոնի մասնակիցը»,- նշել է Ռոնալդոն: