.jpg)
Դիբրով. Ֆրիսկեն ապաքինվում է
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ապաքինվում է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ռուս հաղորդավար Դմիտրի Դիբրովը:
«Ընկերներ, իմ տեղեկություններով, Ժաննա Ֆրիսկեն ապաքինվում է: Շնորհակալություն Աստծուն ու մեր աղոթքներին»,-իր միկրոբլոգում գրել է Դիբրովը՝ գաղտնի պահելով իր աղբյուրի անունը:
Հիշեցնենք, որ երգչուհու մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել էր նրա ամուսինը՝ հայտնի հեռուսահաղորդավար Դմիտրի Շեպելևը: Երգչուհին այժմ բուժման կուրս է անցնում Նյու Յորքի կլինիկաներից մեկում:
Նախորդող հրապարակումներ՝ Բուժման կուրս անցնելուց հետո Ֆրիսկեն տեղափոխվել է Լոս Անջելես. Լուսանկարներ