Նիգերիայում իսլամիստները սպանել են գիշերօթիկ դպրոցի 29 աշակերտի
25/02/2014 18:03

Նիգերիայում իսլամիստները սպանել են գիշերօթիկ դպրոցի 29 աշակերտի

Նիգերիայում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման անդամները հարձակվել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող գիշերօթիկ դպրոցներից մեկի վրա:

Korrespondent.net-ի փոխանցմամբ, հարձակման ժամանակ իսլամիստները հրկիզել են դպրոցը, ինչի հետևանքով մահացել է 29 աշակերտ: Ոստիկանությունը հայտարարել է, որ բոլոր զոհերը տղաներ են:

Նշվում է, որ նախորդ շաբաթ «Բոկո Հարամի»  հարձակման հետևանքով գյուղերից մեկու զոհվել է ավելի քան 200 մարդ:
 

Նիգերիայում իսլամիստները սպանել են գիշերօթիկ դպրոցի 29 աշակերտի