«Հայփոստի» բաժանմունքի պետը մեղադրվում է 1.239.899 դրամ հափշտակելու մեջ
25/02/2014 18:43

«Հայփոստի» բաժանմունքի պետը մեղադրվում է 1.239.899 դրամ հափշտակելու մեջ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի Բալահովիտի բաժանմունքի պետի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ 34-ամյա Ն. Դավթյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի Կոտայքի փոստային մասնաճյուղի Բալահովիտի թիվ 2213 բաժանմունքում որպես բաժանմուքի պետ, 07.08.2013թ. որպես բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձ և կենսաթոշակների վճարման գումար Կոտայքի փ/մ-ից ստանալով 3.533.246 դրամ գումար, վիճակախաղիտոմսեր և լիցքավորման քարտեր, իր պաշտոնական դիրքն օգտագործելով իրեն վստահվա գումարից հափշտակել է խոշոր չափերի 1.239.899 դրամ գումար, ընդհանուրը 9900 դրամ արժողության վիճակահանության տոմսեր և 4000 դրամ արժողության լիցքավորման քարտեր:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 Մաս 2 Կետ 1,3 ( Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով) հատկանիշներով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

«Հայփոստի» բաժանմունքի պետը մեղադրվում է 1.239.899 դրամ հափշտակելու մեջ