.jpg)
Մեղադրվում է իր մոտ ապօրինի կերպով ծալովի դանակ կրելու մեջ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 30-ամյա Ա. Դ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Ա. Դ.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա իր մոտ ապօրինի կերպով կրեկ է սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության ծալովի սևեռվող շեղբով ընդհանուր նշանակության որսորդական ծալովի դանակ, որը 2013թ. նոյեմբերի 08-ին Չարենցի փող. թիվ 1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 235 Հոդվածի 4 Մասի ( Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը՝
պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: