.jpg)
Դերասանուհիների հետ «սիլիբիլի» անելուն կինս չի խանդում. Դավիթ Թադևոսյան
Դերասան Դավիթ Թադևոսյանը, ով Երևանի գրեթե բոլոր թատրոններում ունեցել է ներկայացումներ` «Իմ սիրելի թխահերը», «Կայսր», «Մեռնիլը որքան դժվար է», «Անավարտ դիմանկար», «Վերջ վերջապես» և այլն, վերջին շրջանում բեմերին չի երևում, փոխարենը` նրան տեսնում ենք էկրաններին: Այժմ նա նկարահանվում է «Հարազատ թշնամի» սերիալում, իսկ թատրոնում չի խաղում: Life.panorama.am-ը զրուցել է դերասանի հետ` պարզելու` արդյոք նրան թատրոնում կտեսնե՞նք, թե՞ ոչ, ինչպես նաև անդրադարձել է հայկական սերիալին և ֆիլմին:

-Նշել եք, որ թատրոնում խաղալու ժամանակ չի մնում, քանի որ սերիալը խլում է ձեր ողջ ժամանակը, ձեզ թատրոնում էլ չե՞նք տեսնի, կամ `ո՞ր դեպքում կտեսնենք:
-Իհարկե,կտեսնեք. ես չեմ պատրաստվում հրաժարվել թատրոնից: Այն իմ օդն է, որը չեմ կարող երկար չշնչել: Մարտից ես «Սիրահարված տաքսիստը» ներկայացումով կվերադառնամ Սունդուկյան թատրոնի բեմ, հանդես կգամ նաև Գյումրիում:
-Այսօր հայկական սերիալների թիվ մեկ խնդիրը ո՞րն է: Ըստ ձեզ, հայկական սերիալի դպրոցը կայացե՞լ է:
-Խնդիրն այն է, որ սերիալն ամեն օր հետաքրքրի և հանդիսատեսին երկար պահի էկրանի մոտ, գնա ժամանակի հետ և տա այսօրվա կերպարը: Սերիալը ժամանց է, որն իր մեջ կրում է թե´ լավը, թե´ վատը: Իսկ սերիալի դպրոցն իր կայացման ճանապարհին, կարելի է ասել, բավական լուրջ առաջընթաց է գրանցել:
.jpg)
-Ձեր վերջին կերպարը «Հարազատ թշնամի» սերիալում բուռն քննարկումների առիթ է տվել. որոշ մարդիկ ասում են `այս տղան ինչո՞ւ է անընդհատ գոռում և «մուննաթ գալիս»:
-Այդ տղան մի կերպար է, որին ես և սցենարիստը տվել ենք տվյալ դրսևորումներով բնավորությունը, իսկ ռեպլիկները պետք է լինեն, ու դա լավ է:
-Հայկական սերիալներում կարծես արդեն սկսել են պատահական մարդիկ քիչ նկարահանվել, սա ինչո՞վ է պայմանավորված:
-Երևի հասկացել են, որ դերասանն է պահում սերիալը:
.jpg)
-Դուք նաև նկարահանվել եք ֆիլմերում. հայկական կինեմատոգրաֆիայում առաջընթաց գրանցելու համար մեզ ի՞նչ է պակասում:
-Հավատ ու պրոֆեսիոնալ մոտեցում` չհաշված ֆինանսը:
-Ձեր մասնակցությամբ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը բուռն քննարկումների առիթ տվեց. որոշ քննադատներ նկատեցին, որ գլխավոր դերակատարը գաղափար չունի`ում դերն է մարմնավորում. ձեր կարծիքը ո՞րն է:
-Թող որոշ «մասնագետներ» գնան վերապատրաստվեն: Իմ կարծիքով` գլխավոր հերոսի երկու դերակատարներն էլ բավականին մեծ աշխատանք էին տարել:
- Լավ, մի հարց էլ` անձնականից. ձեր կինը չի՞ խանդում ամենատարբեր սերիալներում դերասանուհիների հետ «սիլիբիլի» անելու համար:
-Կինս դերասանուհի է և գիտակցում է, որ դա իմ աշխատանքն է, հետևաբար դերասանուհիների հետ «սիլիբիլի» անելու համար չի խանդում: