.jpg)
Աշխարհի ամենափոքր մարդն ապրում է Կումբիայում. Նրա հասկաը 70 սմ է
28-ամյա Էդվարդ Հերնանդեսն ապրում է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում: Մի քանի տարի առաջ նա գրանցված էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենափոքր մարդ: 28 տարեկանում Էդվարդի հասկան ընդամենը 70 սմ է:
Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուց առաջ Էդվարդն աշխատում էր դուրս չգալ տանից, քանի որ մարդիկ նրան վերաբերում էին որպես խաղալիքի.

«Նրանք տարօրինակ կերպով էին նայում ինձ ու ես աշխատում էի մնալ տանը»,- ասում է Էդվարդը:
Ամեն բան փոխվեց, երբ Էդվարդը դարձավ Գինեսի ռեկորդակիր. «Այդ տիտղոսի շնորհիվ ես անգամ հանդիպեցի Կոլումբիայի նախագահի հետ, իսկ մարդիկ սկսեցին ինձ ճանաչել»,- ասում է Էդվարդը:

Նրա այս ուրախությունը, սակայն, տևեց 6 շաբաթ, քանի որ այդ ընթացքում չափահաս դարձավ աշխարհի ամենափոքր երեխան ու խլեց Հերնանդեսից ռեկորդը:
Չնայած սրան, Էդվարդը հիմա էլ շարունակում է երազել: Նա ցանկանում է գեղեցիկ ընկերուհի ունենալ, սեփական տնտեսություն ու «Jeep» մակնիշի ավտոմեքենա:
