«ՀայՌուսգազարդն» այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»
25/02/2014 18:20

«ՀայՌուսգազարդն» այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության անվանումը փոփոխվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության: Այս մասին տեղեկացնում են ընկերությունից:

Նաև նշվում է, որ սույն անվանափոխությունը տարածվում է ի գիտություն Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ընկերության կոնտրագենտների (այդ թվում՝ բնական գազ սպառող բաժանորդների), այլ կազմակերպությունների և հանրության:

«ՀայՌուսգազարդն» այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»