Մշակույթի նախարարը մշակույթն իջեցնում է սննդի մակարդակի. Լուսանկարներ
25/02/2014 19:11

Մշակույթի նախարարը մշակույթն իջեցնում է սննդի մակարդակի. Լուսանկարներ

Մշակույթի նախարարությունը` ի դեմս «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի վերջին շրջանում ջանք ու եռանդ չի խնայում Գառնու հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու համար:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխարենը անհանգստանա մշակութային օջախների անմխիթար վիճակի, վերականգնողական աշխատանքների մասին, հակառակը, փորձում է մշակութային օջախները շահութաբեր դարձնել: Նախարարի նման բուռն երազանքներից է` հեթանոսական տաճարի մերձակայքում ունենալ սրճարան. Ընդունենք, որ այս իրավիճակը բավականին կասկածելի է:



Հասմիկ Պողսյանի հիմնական «մտահոգությունն» այն է, որ խեղճ զբոսաշրջիկներն արևի տակ տոչորվում են` տեսնելով Հայաստանի մշակութային արժեքները, մի բաժակ ջուր տանք խեղճերին:

Եթե Մշակույթի նախարարը Էկոնոմիկայի նախարարից պարզապես հարցում աներ, թե Հայաստան այցելող զբոսաշրջիկներն ինչի՞ց են դժգոհում և ի՞նչ քայլեր պետք է անել` ավելացնելու զբոսաշրիկների հոսքը, ապա կտեղեկանար, որ զբոսաշրջիկները նախ մատնացույց են անում մաշկույթի օջախների հարակից գոտիներնրում աղբի առկայությունը: Իսկ թե ինչ են մտածում, երևի դժվար չէ կռահել՝ «այս ժողովուրդը իր մշակույթը ո՛չ հարգում է, ո՛չ էլ սիրում է, երևի թե ո՛չ էլ հասկանում է, այլապես կոթողների տարածքը բարբարոսաբար չէր աղտոտի ու չէր վերածի խրախճանքի վայրի»:

 

Փնթիությունը տարբեր է լինում. նույնը նաև մշակույթի նախարարության մակարդակով է արվում. Փնթիություն չէ՞ հեթանոսական տաճարի տարածքում սննդի օբյեկտ կառուցելը. և սա՞ է մշակույթի նախարարի առաքելությունն այս երկրի վրա: Փոխանակ ամեն ինչ անենք, որ զբոսաշրջիները հարգեն մեր մշակույթը, այն իջեցնեում ենք սննդի մակարդակի. Սրանից ավելի մշակույթի նսեմացումն ինչպե՞ս է լինում. պարզվում է, որ ցանկացած մաշկութային արժեք կարելի է հարմարեցնել գաստրոնոմիական պահանջներին:

 

Եթե հայրենի մշակույթի նախարարությունը չի հարգում իր մշակույթը, ինչի համար որ կոչված է, ապա ինչ հարգանք կարող ենք պահանջել մարդկանցից. Միևնույնն է, երկու դեպքում էլ աղբ են նետում մշակութային տարածք:

Հասմիկ Պողոսյանը կարող էր էկոնոմիակայի նախարարից տեղեկանալ նաև, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները դժգոհում են զուգարանների բացակայությունից, իսկ ինչո՞ւ այս ուղղությամբ Հասմիկ Պողոսյանը չի անհանգստանում:

Կարող ենք հետևություն անել, որ մշակույթի նախարարը ոչ թե զբոսաշրջիկների շահերն է պաշտպանում, այլ միայն իրեն հայտնի պատճառները:

Հավելում. Հայաստանում վերջին տարիներին հատկապես զբոսաշրջությանը զուգահեռ աճել է նաև հանրային սննդի օբկեյտների թիվը, այնպես որ զբոսաշրջիկները քաղցած մնալու, ծարավելու որևէ հնարավորություն չունեն:

Մնում է պարզել, թե Մշակույթի նախարարությունը ինչո՞ւ է լծվել հայրենի մշակույթի ստորացման գործին:
 

Մշակույթի նախարարը մշակույթն իջեցնում է սննդի մակարդակի. Լուսանկարներ