.jpg)
Բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն կպայքարի Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար
Ուկրաինայի «Удар» կուսակցության առաջնորդ, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ կմասնացի այս տարվա մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին: Այս մասին գրում է ria.ru-ն:
«Ես առաջնորդվելու եմ որպես նախագահի թեկնածու, քանի որ կարծում եմ, որ երկրում պետք է փոխել իշխանության աշխատանքի սկզբունքները»,- Կլիչկոյի խոսքերն է մեջբերում իր կուսակցության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան որոշում է կայացրել Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից հեռացնելու մասին: Ավելի վաղ, Յանուկովիչը հայտարարել էր, որ երկրում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:
Նախորդող հրապարակում՝ Յանուկովիչ. Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ