Ղրիմում հայ գործարար է սպանվել
25/02/2014 17:23

Ղրիմում հայ գործարար է սպանվել

Ղրիմում սպանվել է հայ գործարար, «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատեր Ստեփան Ճորոխյան: Այս մասին գրում է «Крым.Комментарии» կայքը: 

Պարբերականի տվյալներով՝ Ճորոխյանը մահացել է 3 հրազենային վնասվածքից, բացի այդ նրա մարմնի վրա հայտնաբերվել է նաև դանակի 6 հարված: 

Գործարարի դին գտել են իր բնակելի տան շքամուտքում: Նշվում է, որ նա կրում էր թանկարժեք ոսկյա իրեր, ժամացույց, նրա մոտ կար մեծ գումար և թանկարժեք հեռախոս, սակայն այս ամենին հարձակվողները ձեռք չեն տվել: 

Դեպքի առիթով արդեն հարուցվել է քրեական գործ: 

Նշենք, որ Չորոխյանին պատկանող «Մալիբու» համալիրում կա ռեստորան, հյուրանոց, ակումբ, բիլիարդ-բար, ինչպես նաև սաունա: 

Ստեփան Ճորոխյանը 48 տարեկան էր: Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

Ղրիմում հայ գործարար է սպանվել