.jpg)
Ապօրինի գրանցված անձինք հանվել են հաշվառումից. ՄԻՊ
Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին 2005 թվականին բնակարան է գնել Երևանում և բոլորովին վերջերս հայտնաբերել է, որ իր տանը, հետին տարեթվով, անօրինական գրանցված են երկու անձ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ լրատվական բաժնի Facebook-յան էջից: Այս առիթով կինը դիմել է իրենց տարածքի անձնագրային բաժին, սակայն պատշաճ պատասխան չի ստացել:
Խնդրի լուծման նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կապ են հաստատել համապատասխան անձնագրային բաժանմունքի պետի հետ և, արդյունքում, երկու օտար անձինք հանվել են հաշվառումից: