Համահայկական խաղեր. ասպարեզում լեռնադահուկորդներն էին
25/02/2014 18:50

Համահայկական խաղեր. ասպարեզում լեռնադահուկորդներն էին

Համահայկական ձմեռային առաջին խաղերի մեկնարկն արդեն տրվել է: Այսօր ասպարեզ էին դուրս եկել լեռնադահուկորդները, ովքեր պայքարում էին հսկա ոլորավայրէջք մրցաձևում:

Ծաղկաձորում է նաև Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից Արման Սերեբրակյանը, ով, չնայած հոգնածությանը, չէր կարող բաց թողնել առաջին անգամ Հայաստանում անցկացվող այս իրադարձությունը:

«Ճիշտ է, շատ հոգնած էի, բայց դա չէր կարող խանգարել ինձ: Ուրախ եմ, որ այս միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունեմ: Այն ինձ համար նաև փորձ է»,- նշեց Սերեբրակյանը:

Տղամարդկանց մրցապայքարում 800 մետր մրցատարածությունում առաջին տեղը գրավեց թբիլիսցի Նիկոլաս Կոզանաշվիլին: Արման Սերեբրակյանը երկրորդն էր: Լավագույն եռյակը եզրափակեց ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը:

Կանանց մրցապայքարում առաջատարը կրկին Վրաստանն էր ներկայացնում: Խոսքը Թամարի Բարբարյանի մասին է: Ծաղկաձորցի Եվա Պապոյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ վանաձորցի Սիրանուշ Նաղաթյանը հանգրվանեց 3-րդ տեղում:

Նշենք, որ վաղը լեռնադահուկորդները կպայքարեն հատուկ ոլորավայրէջք մրցաձևում:

Համահայկական խաղեր. ասպարեզում լեռնադահուկորդներն էին