.jpg)
Մահվան ելքով պատահար Երևանի Սեբաստիայի փողոցում
Փետրվարի 25-ին, ժամը 07.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Ալբերտ Սարուխանյանին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: