.jpg)
Ուեյն Ռունի. «Նպատակ ունենք առաջին իսկ խաղում հասնել լավ արդյունքի»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին «Օլիմպիակոսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումից առաջ լավատեսորեն է տրամադրված:
«Մենք ամեն ինչ ունենք` առաջ անցնելու համար: Նպատակ ունենք առաջին իսկ խաղում հասնել լավ արդյունքի: Վերջին ժամանակներս լավ ֆուտբոլ ենք ցուցադրում:
«Արսենալի» դեմ խաղում բարձր կարգ դրսևորեցինք: Լավ ենք խաղում և աստիճանաբար ավելացնում ենք: Չեմպիոնների լիգայում մինչև հիմա հիանալի մարզավիճակում ենք եղել:
Անհրաժեշտ կլինի արագ տեղաշարժել գնդակը, այդ դեպքում կհաղթենք: Այժմ յուրաքանչյուր խաղ շատ ծանր կլինի: Ցանկացած ֆուտբոլիստ ուզում է մրցանակներ նվաճել: Այդ առումով ես չեմ տարբերվում մյուսներից»,- ասել է Ռունին: