.jpg)
Ուկրաինայի նախագահը գողացել է երկրի ամենահին գիրքը
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրում հայտնաբերվել է հազվագյուտ գրքերի հավաքածու, որոնց մեջ է եղել նաև Ուկրաինայի ամենահին գիրքը՝ Իվան Ֆյոդորվի «Առաքյալը»: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Այս մասին իր բլոգում հայտնել է հասարակական գործիչ Դմիտրի Գնապը:
«Այսօր գիշերը ինքնապաշտպանության զորքերը ցույց տվեցին ինձ նախագահական նստավայրի գրքերի պահոցը, որտեղ էր նաև Ուկրաինայի ամենահին գիրքը»,- գրել է նա:
Որպես գրքի բացառիկ լինելու ապացույց՝ եղել է նաև Ուկրաինայի գրքի և տպագրության թանգարանի տնօրենի հավաստագիրը:
Նա նաև գրել է, որ պահոցում առկա բոլոր գրքերն ունեցել են հավաստագրեր և գողացված են եղել թանգարաններից:
«Առաքյալը» գիրքը լույս է ընծայվել 1574 թ. Լվովում՝ որպես երկրի տարածքում տպագրված ամենահին պահպանված գիրք:
Այն գնահատվում է ավելի քան 30 հազար ԱՄՆ դոլար: