Հյուրանոցի մոտ պարկով զենք է հայտնաբերվել
25/02/2014 13:16

Հյուրանոցի մոտ պարկով զենք է հայտնաբերվել

Նախօրեին ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում գտնվող նախկին հյուրանոցի մուտքի մոտ պարկով զենք է դրված: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 01.50-ին նշված վայրում հայտնաբերել է «ՊԿ» տիպի գնդացիր և գնդացրի 2 փող: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական բաժնից: 

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 

Հյուրանոցի մոտ պարկով զենք է հայտնաբերվել