.jpg)
Ինյեստա. «Բարսելոնը» մի ընտանիք է, և մեզ անհնար է բաժանել»
Կատալոնյան «Բարսելոնի» առաջատարներից մեկը` Անդրես Ինյեստան, աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոյին: Վերջերս հաղորդվել է, որ «Բարսելոնի» ղեկավարությունն արդեն կազմել է այն մասնագետների ցուցակը, ովքեր կարող են փոխարինել Մարտինոյին: Ինքը` մարզիչը, տեղեկացրել է, որ իրեն դեռ չեն առաջարկել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Այդուհանդերձ, ֆուտբոլիստներն աջակցում են նրան:
«Բարսելոնի» բոլոր ֆուտբոլիստներն աջակցում են Մարտինոյին: Երբ հաղթում կամ պարտվում ենք, միասին ենք դա անում: Եվ միասին ենք պատասխանատվություն կրում արդյունքի համար: Մարզիչը խաղադաշտ չի մտնում, այլ ֆուտբոլիստներն են խաղում: Այնպես որ, չարժե մեղադրել մարզչին: «Բարսելոնը» մի ընտանիք է, և մեզ անհնար է բաժանել: Լինում են տարբեր իրավիճակներ, բայց մենք դեռ ուժեղ ենք և միասնական կոլեկտիվ ենք մնում»,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է sport.es-ը: