.jpg)
«Ես Սեչինը չեմ». Փոխնախարարը «Նաիրիտից» մանրամասներ չներկայացրեց
«Նաիրիտի» տարածքում «Ռոսնեֆտ» ընկերությունը նոր գործարան է կառուցելու, ներդրվելու է շուրջ 500 մլն դոլար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը:
Նրա խոսքով՝ «Ռսնեֆտն» իր գործընկերների հետ բութադիենաստիրոլային կաուչուկ է արտադրելու, որն օգտագործվում է ավտոդողերի արտադրության մեջ և մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում. «Հոյակապ ծրագիր է»,-ասաց նա:
Իսկ թե ի՞նչ է սպասվում ներկա «Նաիրիտին», քանդելու են շինություններն ու սարքավորումները, թե հին «Նաիրիտի» հենքի վրա են նորը կառուցելու, Ի. Իսայանը ոչիչից տեղյակ չէր:
Փոխնախարարը նաև չպատասխանեց «Նաիրիտի» պարտքերի վերաբերյալ հարցին: «Նաիրիտի» ապագայի վերաբերյալ, փոխնախարարը նշեց, որ չի կարող պատասխանել, քանի որ Սեչինը չէ:
Նշենք, որ Իգոր Սեչինը «Ռոսնեֆտ» ընկերության նախագահն է, իսկ «Նաիրիտի» պարտքերը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, հասնում են 400 մլն դոլարի: