.jpg)
Էլեկտրաէներգիայի ավելցուկը Թուրքիային, թանկացումը` Հայաստանի՞ն
Հայաստանն այսօր ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ և շուրջ 1 մլրդ կվ ժամ կարող է արտահանել Թուրքիա: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանի էնեգառեսուրսները թերբեռնված են աշխատում` հիմնականում ներքին սպառման համար արտադրվում է էժան էլեկտրաէներգիա` Որոտան համալիրից, Սևան-Հրազդան կասկադից, Երևանի ՋԵԿ-ից ու Ատոմակայանից, որոշակի էլեկտարէներգիա օգտագործվում է Հրազդանի ՋԷԿ-ից և Հրազդանի հինգերորդ բլոկից, բայց «ամբողջ հզորությունը չենք օգտագործում»:
Aysor.am-ի` եթե էժան էլեկտարէներգիայի ավելցուկ ունենք, այդ դեպքում ինչո՞ւ թանկացավ էլեկտարէներգիան, հարցին, Իոսիֆ Իսայանը պատասխանեց՝ խոսքը փոխելով, ասելով, որ այժմ «օգտագործում ենք թանկ արտադրվող էլեկտրաէնեգիա», նաև սպառումն է ավելացել:
Հարցին, թե իրո՞ք էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ավելացել է շուրջ 25 տոկոսով, պատասխանեց, որ «դա մեր նախարարության ֆունկցիան չի, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի»: