.jpg)
Մոյեսը պաշտոնանկ չի արվի
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի պատրաստվում պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին այն բանի համար, որ «մանկունիանցիները» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0:2 հաշվով զիջել են «Օլիմպիակոսին»:
Բոլորովին վերջերս իրավիճակն ակումբում այնպիսին էր, որ Մոյեսին կարող էր փրկել միայն հաջող ելույթը Չեմպիոնների լիգայում` հաշվի առնելով «Մանչեսթեր Յունայթեդի» վիճակն անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, ինչպես նաև Անգլիայի գավաթի խաղարկությունից և անգլիական լիգայի գավաթային մրցաշարից դուրս մնալու փաստերը: Ի դեպ, թիմը կարող է դուրս մնալ նաև Չեմպիոնների լիգայից:
Այդուհանդերձ, շոտլանդացի մասնագետի դիրքերը «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակում են ամուր մնալ: Ակումբի ղեկավարությունն աջակցել է Դևիդ Մոյեսին և չի պատրաստվում պաշտոնանկ անել նրան: Այս մասին հայտնում է «The Guardian»-ը: