.jpg)
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17:30-ի դրությամբ, Անիի (Մարալիկի) և Արթիկի տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն և առկա է ուժեղ քամի, իսկ Թալինում, Ախուրյանում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Հրազդանում և Դիլիջանում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: