.jpg)
«Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը պետք է դասեր քաղեն Ուկրաինայից»
Հայաստանի իշխանությունը պետք է դասեր քաղի Ուկրաինայում կատարված դեպքերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը և Ուկրաինան ունեն որոշ նմանություններ, թեև քաղաքացիական հասարակության կազմակերպվածության մակարդակը այնտեղ ավելի բարձր է:
Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանի օլիգարխիան և ընդդիմությունը ևս պետք է դասեր քաղեն Ուկրաինայից:
«Հայաստանի նախկին ընդդիմությունը ձախողվեց առաջնորդության, կազմակերպվածության և ռազմավարական տեսլականի առումով»,- ասաց Ռ. Կիրակոսյանը՝ նշելով, որ թե իշխանություևնը, թե ընդդիմությունը դասեր չեն քաղել Մարտի 1-ի դեպքերից:
Ռ. Կիրակոսյանը նաև ասաց, որ թեև չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի ապագայում, սակայն Ուկրաինայում տարածքային փլուզում չի լինի: