«Հայաստանի էլեկտրական ցանցերից» հերքում են սնանկացման մասին լուրերը
26/02/2014 18:16

«Հայաստանի էլեկտրական ցանցերից» հերքում են սնանկացման մասին լուրերը

Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի իր սնանկացման մասին: Այս մասին գրել է Yerkir.am-ը: 

Aysor.am-ը պարզաբանումների համար դիմեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի պատասխանատու Նատալիա Սարաջյանին:

Նա ժխտեց սնանկացման մասին լուրերը, ասելով, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ըստ աղբյուրի՝ այս ընկերությունը, որը սպասարկում է մոտ 935 000 սպառողի, կհասցվի կանխամտածված սնանկության, և այդ կերպ կլուծվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

ՀԷՑ-ի հնարավոր սնանկացումը կապված է ընկերությունում վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամի հետ, որի հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ: Նշենք, որ վերջին շրջանում արհեստական սնանկացումը որոշ բարձրաստիճան պաշտոնյաների գորճելաոճն է դարձել: Սնանկացման հասցված շատ ընկերությունների օրինակով ՀԷՑ-ին էլ, որպես կանոն, «օգնության ձեռք կմեկնի» արտասահմանյան ներդրումային մի ծրագիր և, ձեռք բերելով էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր, հնարավորություն կստանա բարձրացնելու սակագինը: 

Մանրամասները` yerkir.am կայքում:



 

 

«Հայաստանի էլեկտրական ցանցերից» հերքում են սնանկացման մասին լուրերը