Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահին
26/02/2014 18:45

Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահն այդ թվում անդրադարձել են գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հեռանկարային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանի և Ալեքսեյ Միլլերի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Գազպրոմի» կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից: 

Արձանագրելով, որ 2002 թվականից հաջողվել է էապես բարձրացնել Հայաստանում գազիֆիկացման մակարդակը, գազի սպառման ծավալն ու գազամատակարարման հուսալիությունը, կողմերը քննարկել են «Գազպրոմի» կողմից «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերումից հետո, հետագա համատեղ աշխատանքներին, ինչպես նաև գազի սակագնին և գնագոյացմանը վերաբերող հարցեր:  

Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահին