.jpg)
Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Բելգիայում մեր պատվիրակությունը մասնակցելու փետրվարի 26-ից 27-ը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:
Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցները գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ: