Ուեսլի Սնեյդեր. «Հատուկ զգացումներ ունեմ Մոուրինյոյի հանդեպ»
26/02/2014 21:16

Ուեսլի Սնեյդեր. «Հատուկ զգացումներ ունեմ Մոուրինյոյի հանդեպ»

«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը դիվանագիտորեն է արտահայտվել իր նախկին և այժմյան մարզիչների` Ժոզե Մոուրինյոյի ու Ռոբերտո Մանչինիի վեճի վերաբերյալ, ովքեր տարբեր տարիների գլխավորել են «Ինտերը»: Ֆուտբոլիստը որևէ մեկին չի առանձնացրել` երկուսին էլ անվանելով լավ մասնագետ: Հիշեցնենք, որ այս մասնագետների վեճն սկսվել է այն բանից հետո, երբ Մանչինին հայտարարել է, որ Մոուրինյոն Չեմպիոնների լիգայում հաղթել է մի թիմի հետ, որին ինքն է պատրաստել: Պորտուգալացին պարտքի տակ չի մնացել և առաջ է քաշել եվրոպական ակումբային մրցաշարում հաջողության իր վարկածը:

«Բոլոր մարզիչներն էլ տարբերվում են միմյանցից: Մանչինին ու Մոուրինյոն լավ մասնագետներ են,- Սնեյդերի խոսքերը մեջբերել է «Turkish Football»-ը:- Ես հատուկ զգացումներ ունեմ Մոուրինյոյի հանդեպ այն պատճառով, որ միասին հաջող մրցաշրջան ենք անցկացրել: Երկու մարզիչների հետ էլ բարեկամ ենք խաղադաշտից դուրս, և երկուսն էլ շատ ուժեղ են հատկապես մարտավարական տեսանկյունից»:

Ուեսլի Սնեյդեր. «Հատուկ զգացումներ ունեմ Մոուրինյոյի հանդեպ»