«Մաքսային միությունն անիմաստ է առանց Ուկրաինայի»
26/02/2014 16:10

«Մաքսային միությունն անիմաստ է առանց Ուկրաինայի»

Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեն Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեպքերը մեծ ազդեցություն կունենան Ռուսաստանում:

Անդրադառնալով Մաքսային միությանը՝ նա նշեց, որ առանց Ուկրաինայի ՄՄ-ն անիմաստ է դառնում:

«Այս համատեքստում Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա կթուլանա, ինչպես նաև կթուլանա մոտիվացիան՝ մտնել Մաքսային միություն»,-ասաց նա:

Ս. Գրիգորյանի խոսքով՝ տարրական հաշվարկներով էլ պարզ է դառնում, որ ՄՄ-ում մենք խնդիրներ կունենանք և հայտնվել ենք ոչ շահեկան վիճակում, քանի որ ՄՄ-ին անդամակցելուց հետո մեր դիրքերը թուլացան նաև Եվրոպայում, իսկ Ռուսաստանը մեզ միայն խոստումներ է տալիս:
 
Նախորդող հրապարակում՝ Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրարշավը

Բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն կպայքարի Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար
 

 

«Մաքսային միությունն անիմաստ է առանց Ուկրաինայի»