.jpg)
Վարչապետ. Հայաստանում ուկրաինական սցենարի համար օբյեկտիվ հիմք չկա
Հայաստանում ուկրաինական սցենարի զարգացման համար օբյեկտիվ հիմքեր չկան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը.
«Նախ, մեր քաղաքական թիմի դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը՝ պետք է կառուցենք երկխոսության կամուրջներ մեր ընդդիմադխոսների հետ: Հետո՝ մենք ունենք տնտեսական խնդիրներ, բայց և ինքներս ենք բարձրաձայնում դրանց մասին: Երրորդ՝ և ամենակարևոր պատճառն այն է, որ մեր ժողովուրդն անցել է այդ ճանապարհ ու, բոլորս գիտենք այդ ճանապարհի վտանգները»,- ասաց վարչապետն՝ ավելացնելով, որ բացի այս ամենը` Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն է երկրի ընտրած արտաքին քաղաքական կուրսի հետ.
«Այն քաղաքական որոշումը, որ կայացրել է երկրի նախագահը` ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ, ազգաբնակչության ճնշող մեծամասնության կողմից հավանության է արժանացել»,- ասաց վարչապետը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ Ուկրաինան Հայաստանի համար եղբայրական երկիր է և մենք շահագրգռված ենք, որ նորմալ գործընթացներն այդ երկրում հնարավորինս արագ վերականգնվեն:
Նախորդող հրապարակում՝ Վարչապետը՝ լրագրողներին. Հիշո՞ւմ եք մի կառավարություն, որից դժգոհ չլինեն