.jpg)
Վարչապետը՝ լրագրողներին. Հիշո՞ւմ եք մի կառավարություն, որից դժգոհ չլինեն
Իսկ դուք հիշո՞ւմ եք ՀՀ պատմության մեջ կամ որևէ մի դեմոկրատ երկրում մի կառավարություն, որից չլինեն դժգոհություններ: Նման հարց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հնչեցրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու շարունակեց.
«Անվստահություն հայտնելը քաղաքական ուժերի իրավունքն է, դա քաղաքական պայքարի գործիք է, և տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը ևս կարող է օգտվել դրանից»,- ասաց վարչապետը:
Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ նաև կառավարությանն անվստահություն հայտնելու հետ կապված՝ Արդարադատության նախարար Հրայր Թոմվմասյանի՝ «ղալաթ են անում» արտահայտությանը.
«Կարծում եմ՝ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել քաղաքական դեբատներ և հետագայում ավելի կոշտ ելույթով հանդես գալ: Մենք պետք է հարթված համարենք այս միջադեպը և փորձենք ամեն ինչ անել, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակում»,- ասաց Տիգրան Սարգսյանը: