.jpg)
Հրայր Ուլուբաբյան. Սումգայիթի հարցով ՀՀ իշխանությունները պետք է դիմեն ՄԻԵԴ
Հայաստանը 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ջարդերի հարցով պետք է դիմի միջազգային դատարան:
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց է Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ Հրայր Ուլուբաբյանը: Բանախոսի կարծիքով այն ժամանակ Միխայիլ Գորբաչովն է հրամայել փակել այս հարցը.
«Հարցի հետ կապված կա երկու պատմություն՝ հայկական ու ադրբեջանական: Իրենք ներկայացնում են նույնիսկ, որ հայերն են կազմակերպել ջարդը, այնինչ դա արվել է Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով և Մոսկվայի իմացությամբ, որովհետև նման բան չէր կարող լինել Բաքվում ու Սումգայիթում առանց Մոսկվայի իմացության: Հարցը փակելու հրահանգ տվել է ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը»,-ասաց նա՝ հավելելով, որ Սումգայիթի հարցը պետք է բարձրացվի Ազգային ժողովում, որոշում ընդունվի միջազգային դատարան դիմելու մասին: