.jpg)
Ամերիկյան բանկերին հրահանգել են հետևել Յանուկովիչի փողերին
Ամերիկյան բանկերը պետք է պատշաճ ձևով հետևեն այն հաշիվներին, որոնք որևէ կերպ կարող են կապ ունենալ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կամ նրա շրջապատի անձանց հետ: Այս մասին ասված է FinCEN-ի տարածած հաղորդագրության մեջ, որը զբաղվում է միջոցների լվացման ու ահաբեկչությունների ֆինանսավորման դեմ պայքարով:
Հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, հնարավոր է, Յանուկովիչի շրջապատից բարձրաստիճան անձինք փորձեն տեղափոխել իրենց ակտիվները»,- Dow Jones գործակալությանն ասել է FinCEN-ի ներկայացուցիչը: Բանկերը պետք է տեղյակ պահեն Վաշինգտոնին կասկածելի գործարքների մասին: