Ուկրաինայի ԱԱԽ քարտուղար է նշանակվել Եվրամայդանի պարետը
27/02/2014 20:16

Ուկրաինայի ԱԱԽ քարտուղար է նշանակվել Եվրամայդանի պարետը

Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը Մայդանի պարետ Անդրեյ Պարուբիին նշանակել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:

Անդրեյ Պարուբին Ուկրաինայի խորհրդարանի 6-րդ և 7-րդ գումարման Ռադայի պատգամավոր է:

Նա եղել է Եվրամայդանի ամենօրյա գործողությունների հիմանակն համակարգողը:


 

Ուկրաինայի ԱԱԽ քարտուղար է նշանակվել Եվրամայդանի պարետը