Բնապահպանության նախարարը չբացառեց, որ «Արարատցեմենտը» կտուգանվի
27/02/2014 15:48

Բնապահպանության նախարարը չբացառեց, որ «Արարատցեմենտը» կտուգանվի

2013թ-ին Բնապահպանության նախարարությունը Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի խորքային հորերի հայտնաբերման և կոնսերվացման աշխատանքներ է կատարել, նաև փորձում է բացահայտել ապօրինի ջրօգտագործման դեպքերը: «Արարտցեմնետ» գործարանում ընդամենը նման տեսչական ստուգումներ են կատարվել: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Ըստ նրա՝ նախարարությանը ձեռնտու է, որ գործարանը աշխատի, որպեսզի կարողանան ստուգումներ անցկացնել, գործարանը վայրկյանում օգտագործում է 16 լիտր ջուր, սակայն հաշվետվություններում ներկայացավում է 8 լիտր/վայրկյան: Այս իրավիճակը ուսումնասիրման կարիք ունի:

Իսկ այն ջրատարով, որից օգտվում էր գործարանը` մինչև 2000 լիտր/վայրկյան ջուր է անցնում, իսկ գործարանը չէր էլ կարող  օգտագործել նման հսկայական չափաքանակի ջուր և փակելով ջրատարը, ըստ նախարարի, կարողացել են ապօրինի ջրօգտագործման փաստեր արձանագրել, նաև ձկնաբուծարանների կողմից, իսկ «Արարտցեմնտի» ջուրը կտրվել է կես օրով:

Նախարարը հիշեցրեց, որ դեկտեմբերին գործարանը դիմել էր իր ջրօգտագործման թույլտվության երկարացման համար, որը չի բացառվում, որ կերկարացվի, նաև տեղեկացվել էր, որ գործարանը արտադրական նպատակով չի օգտագործվում, այնպես որ այս աղմուկը զարմացնում է Արամ Հարությունյանին:

Կտուգանե՞ն արդյոք «Արարտցեմնետին», թե՞ ոչ, Բնապահպանության նախարարը հաղորդեց, որ չի բացառվում տույժ ու տուգանքի կիրառումը, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ որքանով, միայն նշեց, որ ընդհանուր տուգանքները կարող են լինել մինչև 15-20 մլն դրամի շրջանակներում:

Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային հորիզոնները նվազել են, որն առաջ է բերել մի շարք խնդիրներ` ոռոգման, բնապահպանական, հողի ջրազարկման և այլն: Դաշտը կարգավորելու համար նախարությունները մի շարք աշխատանքներ է կատարում, նաև տեսչական ստուգումներ՝ ջրօգտագործողների մոտ:

Նախորդող հրապարակում՝ Կոստանյան. «Արարատցեմենտի» ջրի դադարեցումը քաղաքական դրդապատճառներ չունի
 

Բնապահպանության նախարարը չբացառեց, որ «Արարատցեմենտը» կտուգանվի