Ուկրաինայի նոր վարչապետ է նշանակվել Արսենի Յացենյուկը
27/02/2014 18:10

Ուկրաինայի նոր վարչապետ է նշանակվել Արսենի Յացենյուկը

Ուկրաինայի նոր վարչապետ է նշանակվել «Բատկիվշինա» կուսակցությունից Արսենի Յացենյուկը: Այս մասին գրում է ria.ru-ն՝ նշելով, որ Յացենյուկը նշանակել է Գերագույն Ռադայի 371 կողմ ձայնով:

Նշենք, որ Արսենի Յացենյուկը «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդն է: Երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն արդեն ստորագրել է նրա նշանակման մասին որոշումը:

Նախորդող հրապարակում՝ Տիմոշենկոն չի ցանկանում վարչապետ դառնալ


 

Ուկրաինայի նոր վարչապետ է նշանակվել Արսենի Յացենյուկը